Սեպտեմբերի 25 — 28 Գիտարշավ դեպի Արցախ ( 4 օր / 3 գիշեր ) ԿՈԴ՝ 10250920

46,900.00AMD

Սեպտեմբերի 25-28 հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու մեր հատուկ չորսօրյա գիտարշավին դեպի Արցախ։

Այս ծրագրի ընթացքում Դուք կայցելեք ոչ միայն արդեն հայտնի վայրեր, այլ կբացահայտեք Արցախի թաքնված գանձերը։

Այցի ընթացքում Ձեզ կուղեկցի մեր ակումբի էքսպերտ, Տիգրանակերտի պեղումների արշավախմբի անդամ, հնագետ-պատմաբան, պրոֆեսիոնալ զբոսավար, պ․գ․թ․ Ռուբեն Հովսեփյանը։

Անցկացրե՛ք 4 անմոռանալի, էսթետիկ և գեղեցիկ օրեր Հայկական Ճամփորդական Ակումբի հետ։

Մանրամասները ստորև՝

Description

Երևան - Դադիվանք - Գանձասար - Հակոբավանք - Ստեփանակերտ

25 սեպ․, Ուրբաթ / Երևան - Դադիվանք - Գանձասար - Հակոբավանք - Ստեփանակերտ

Այսօր առավոտյան 07։00 մեկնում ենք Երևանի Հանրապետության Հրապարակից։ Առջևում երկար ու հեքիաթային ճանապարհ է դեպի Արցախ։ Սոթքի լեռնանցքից հետո առաջին կանգառը Դադիվանք վանական համալիրն է՝ հիմնադրված դեռևս 9-րդ դարում։ Թարթառ գետի հովտում՝ անտառապատ բլրի վրա կվայելենք միջնադարյան ճարտարապետության և կուսական բնության գեղատեսիլ համադրությունը։ Ճանապարհը շարունակվում է դեպի Վանք գյուղ, որից ոչ հեռու՝ Գանձասար լեռան վրա է ծվարել համանուն վանքը։ Խաչենի իշխանների տոհմական տապանատունը, Աղվանից կաթողիկոսների նստավայրն ու միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գոհարներից է Գանձասարը։ Իսկ այստեղ թաղված Եսայի Հասան-Ջալալյան իշխանի կյանքի պատմության մանրամասներն ուղղակի հիացմունիք են արժանի։ Հաջորդիվ կշեղվենք հիմնական տուրիստական ուղիներից ու կայցելենք Քոլատակ գյուղից ոչ հեռու գտնվող Սուրբ Հակոբավանք։ Մի քիչ կքայլենք հին ու փոշոտ ճամփաներով։ Արցախի գյուղական ճամփեքով քայլելը մեկ այլ հաճույք է։ Սուրբ Հակոբավանքի անխախտ խաղաղությունն ու գեղեցկությունը վայելելուց հետո կշարժվենք դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Գիշերակաց հյուրանոցում։

Ստեփանակերտ / Մայրաբերդ (Ասկերան) / Տիգրանակերտ / Ստեփանակերտ

26 սեպ․, Շաբաթ / Ստեփանակերտ / Մայրաբերդ (Ասկերան) / Տիգրանակերտ / Ստեփանակերտ

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Դաշտային Արցախ։

Այսօր ամրոցների օր է։ Եվ առաջին կանգառը կլինի Մայրաբերդում (Ասկերան)։

18-րդ դարում Կարքառի հովտում կառուցված այս ռազմական կառույցն իր 1,5 կմ ձգվող հզոր պարիսպներով տարիներ շարունակ եղել է հուսալի պատնեշ թշնամիների առաջ՝ փակելով նրանց ճանապարհը դեպի Շուշի և Արցախի խորքերը։

Շարունակում ենք ճանապարհը դեպի Արտաշիսյանների արքայատոհմի թերևս ամենահայտնի արքա Տիգրան 2-րդ Մեծի հիմնած մայրաքաղաքներից մեկը՝ լեգենդար Տիգրանակերտը։

Արդեն մի քանի տարի է, ինչ տեղում ընթանում են ակտիվ հնագիտական պեղումներ։ Այսօր արդեն հնագետների ու պատմաբանների առջև բացվել է հսկայական տարածք՝ տալով բազում հարցերի պատասխաններ, դառնալով տարատեսակ բացահայտումների թատերաբեմ, միևնույն ժամանակ՝ դեռևս այնքա՜ն առեղծվածներ թաքցնելով իր՝ հազարամյակների հնության շերտերում։

Մեր հնագետ-զբոսավարը կբացահայտի Ձեզ Տիգրանակերտի և առհասարակ անտիկ Հայաստանի ու մասնավորապես՝ Արցախի պատմական անցքերն ու դեպքերը։

Վերադարձ դեպի Ստեփանակերտ։

Գիշերակաց հյուրանոցում։

Ստեփանակերտ - Ամարաս - Տող գյուղի մելիքական ապարանք - Տնջրի ծառ - Ստեփանակերտ

27 սեպ․, Կիրակի / Ստեփանակերտ - Ամարաս - Տող գյուղի մելիքական ապարանք - Տնջրի ծառ - Ստեփանակերտ

Նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Արցախի հարավ։ Առաջին կանգառը հռչակավոր Ամարասի վանք-ամրոցն է՝ Գրիգոր Լուսավորչի թոռ, Աղվանքի առաջին եպիսկոպոս Գրիգորիսի ենթադրյալ գերեզմանատեղին։ Այս  համալիրը ժամանակին եղել է նաև մաքսակետ միջնադարյան առևտրային ուղիների վրա։ Հաջորդիվ այցելելու ենք Արցախի ամենահայտնի գյուղերից մեկը՝ գեղատեսիլ Տողը։ Գյուղը նախ և առաջ հայտնի է իր մելիքական ապարանքների պահպանված մասերով։ Այս գյուղը Խամսայի Մելիքությունների ընդհանուր կառավարիչ, Դիզակ գավառի տիրակալ, Մելիք-Եգանյանների տոհմի հիմնադիր Մելիք Եգանի նստավայրն էր։ Գյուղում դեռևս պահպանվել են մելիքական ապարանքի որոշ մասեր, Մելիք Եգանի գահասենյակը, տարբեր տնտեսական և բնակելի կառույցներ։ Վերջին տարիներին Տող գյուղը հայտնի դարձավ նաև աշխարհի գինեգործական քարտեզի վրա՝ այստեղ արտադրվող յուրօրինակ “Կատարո” գինիների պատճառով։ Ցանկության դեպքում կարելի է այցելել նաև գինու գործարան, համտեսել, ինչու չէ՝ նաև ձեռք բերել Արցախի ամենահայտնի խաղողի տեսակից՝ խնդողնիից պատրաստվող գինիներ։ Դեպի Ստեփանակերտ վերադարձի ճանապարհին կայցելենք նաև Արցախի լեգենդ դարձած ու հայտնի “Տնջրի Ծառին”։ Այս գրեթե 2033 տարեկան սոսին ժամանակին նաև պաշտոնապես անձնագիր է ստացել ու հռչակվել ԽՍՀՄ տարածքում ամենատարեց և ամենաբարձր ծառը։ Միայն այս ծառի սաղարթի ստվերում ես հասկանում բնության հզորությունն ու հավերժականությունը։ Վերադարձ Ստեփանակերտ։ Գիշերակաց հյուրանոցում։

Ստեփանակերտ - Շուշի (Ղազանչեցոց վանք, զբոսանք քաղաքում) - Երևան

28 սեպ․, Երկուշաբթի / Ստեփանակերտ - Շուշի (Ղազանչեցոց վանք, զբոսանք քաղաքում) - Երևան

Նախաճաշից հետո հանձնում ենք սենյակներն ու հրաժեշտ տալիս Ստեփանակերտ քաղաքին։

Առջևում Շուշին է՝ Արցախ աշխարհի սիրտը, մշակութային, ճարտարապետական, առևտրային ու պատմական կենտրոնը։

Չնայած Արցախյան ազատամարտի ժամանակ պատերազմական գործողություններին ու ավերածություններին՝ Շուշին պահպանել է իր պատմաճարտարապետական և մշակութային դիմագիծը։

Կովկասի Փարիզ։ Այսպես էին անվանում ժամանակին ճանապարհորդները Շուշի քաղաքը։

Ճերմակ կրաքարից պատրաստված շինությունները՝ յուրօրինակ ճարտարապետական լուծումներով, անասելի գեղեցիկ տեսք ու շուք են հաղորդում Շուշիին։

Դե իսկ Ջդրդուզ կամ Կատարոտ կոչվող բարձունքից դեպի Հունոտի խորունկ կիրճը բացվող հեքիաթային տեսարանն ուղղակի լավագույն ակորդը կդառնա մեր Արցախյան ճամփորդության վերջում։

Առջևում երկար, բայց բնապատկերներով ու գեղեցիկ տեսարաններով ճանապարհ է դեպի Երևան․․․

  • 46․900 ՀՀ դրամ՝ 1 անձի համար՝ երկտեղանոց սենյակում

  • 58․900 ՀՀ դրամ՝ 1 անձի համար՝ մեկտեղանոց սենյակում

  • Ուղևորափոխադրում բարձրակարգ ավտոբուսով ըստ ծրագրի
  • Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություն
  • Գիշերակաց միջին կարգի բուտիկ հյուրանոցում
  • Նախաճաշ
  • Օրական 1 շիշ / 0,5լ ջուր
  • Տրանսպորտային միջոցն ախտահանվում է և ամեն օր մաքրվում
  • Տրանսպորտային միջոցում պարտադիր է կրել դիմակ
  • Պարտադիր է, որ անձն իր մոտ ունենա անձը հաստատող փաստաթուղթ
  • Պարտադիր է ունենալ անձնական հիգիենայի և ախտահանող միջոցներ
  • Արցախի Հանրապետություն մուտք գործելիս և Արցախի Հանարպետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ անցնելով այս հղումով։

 

  • Հավելավճարի դիմաց հնարավոր է փոխել հյուրանոցի կատեգորիան։ Այս և այլ հարցերով կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով մեր ֆեյսբուքյան էջին  կամ էլ․հասցեին info@travel-club.am, կամ զանգահարելով 055 115218 հեռախոսահամարով։ (Աշխ․ օրեր 14։00 — 20։00)


արականիգական


այոոչ