Ավարտել է Վ․Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանը։ Մասնագիտությամբ լեզվաբան է, դպրոցի հոգեբան, մանկավարժ։

Երկար տարիներ աշխատել է հեռուստա-ռադիո բնագավառում որպես հաղորդավար, սցենարի հեղինակ և պրոդյուսեր։

Գերմանիայի Դաշնությունում անցել է ժամանակակից զբոսավարության հմտությունների և ակտիվ զբոսաշրջության վերապատրաստման կուրսեր։

2010 թվականից աշխատում է որպես զբոսավար։

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» համահիմնադիրն է և նախագահը։

Ներգնա զբոսաշրջության մասնագետ է։

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը։