Ավարտել է Երևանի Պետական Հումանիտար Քոլեջի թարգմանություն և գործավարություն բաժինը, ինչպես նաև Աբովյանի անվան Հայաստանի Պետական

Մանկավարժական Համալսարանի նախադպրոցական հոգեբանություն և մանկավարժություն բաժինը:
2007 թվականից զբաղվում է զբոսավարությամբ, 2017 թվականից ՊԶՀԱ անդամ է:

Աշխատել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության բաժնում, նաև Առաջին օգնության հրահանգիչ է, 2005 թվականին ընդգրկվել է Առաջին օգնության եվրոպական մրցումների ազգային հավաքականի կազմում: Երկար տարիներ աշխատել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (նախկին Ինտերնյուս): Ձեռք բերված բոլոր հմտությունները շատ օգտակար են նաև զբոսավարության մեջ:

Հետաքրքրությունների շրջանակը բավական մեծ է. Ազգային պարեր, լող, յոգա, լեռներ բարձրանալ, դե կատարները ձգում են:
Անասելի ուրախություն է զգում նոր տեղեր բացահայտելիս և այդ ճամփորդություններին մարդիկ կարող են միանալ լուսանկարների միջոցով: Հենց այդ գաղափարի իրագործման համար տարիներ առաջ Facebook-ում ստեղծեց իր Armenia Photo Tour էջը:

Կատարը Հայկական Ճամփորդական Ակումբի վիզուալ կոնտենտի էքսպերտն է։