Ավարտել է Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (այժմ՝ ԲՊՀ)։ Անգլերեն և իսպաներեն լեզուների մանկավարժ է, ունի լեզվաբանության մագիստրոսի աստիճան։ Իսպանիայի Կաստիլա Լա֊Մանչա համալսարանում անցել է իսպաներեն լեզվի և մշակույթի դասընթաց՝ գրականություն և քաղաքակրթություն մասնագիտացմամբ։ 2010 թվականից դասախոս է ԲՊՀ֊ում. աշխատում է Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնում։ Իսկ 2008 թվականից՝ անգլերեն և իսպաներեն լեզուներով զբոսավար։ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի վարչության անդամ է։
Աննան գիտի ամեն ինչ լեզվաբանության մասին, բայց ամենից առաջ փայլում է իր կազմակերպչական ունակություններով։
Հայկական Ճամփորդական Ակումբի ադմինիստրատիվ պատասխանատուն է։