Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը։ Մասնագիտությամբ բանասեր է, լեզվաբան, իսպաներեն և անգլերեն լեզուների, գրականության մասնագետ։ 2010-ից սկսած աշխատում է որպես զբոսավար։ Անիի համար զբոսավարությունն անթիվ բացահայտումների, անընդհատ սովորելու և սովորեցնելու մի անվերջանալի և գեղեցիկ պրոցես է։

Անին շատ լավ գիտի, թե ովքեր են հուշկապարիկները, ճանաչում է բոլոր մանրանկարիչներին դեմքով, դե իսկ բարավորի զարդանախշը Անիի ամենասիրելի ռեբուսն է։

Անին “Հայկական Ճամփորդական Ակումբի” մշակութային գծով էքսպերտն է։