Հայկական Ճամփորդական Ակումբ

Զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարող է դառնալ կարևոր ճյուղերից մեկը։ Մեր պրոֆեսիոնալ թիմը հավաքվել է մեկ գաղափարի շուրջ՝ օգնել գրագետ և գիտահեն զբոսաշրջության զարգացմանը, խթանել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև օգնել տնտեսվարողներին՝ զարգացնելու և ճանաչելի դարձնելու իրենց արդյունքը։

Մեր կայքի այցելուներն ունեն հնարավորություն՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանը, մշակույթին, զբոսաշրջային ենթակառուցվածքներին, ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ և ինֆորմացիա՝ Հայաստանը՝ որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն, բացահայտելու ճանապարհին, ինչպես նաև ստանալ հնարավորություն՝ ճամփորդել մեր կողմից մշակված երթուղիներով և բացահայտել Հայաստանը միայն փորձված և արհեստավարժ մասնագետների օգնությամբ։

Բարի՛ գալուստ Հայկական Ճամփորդական Ակումբ։

Արի՛, գնանք Հայաստան։

Մեր թիմը