Գիտնականների մեծամասնության կարծիքով Բեզոարյան այծը հանդիսանում է ընտանի այծերի նախահայրը։
Վտանգված տեսակ է։ Հայաստանում տարածված է Սևանի լեռնաշղթայում (Շորժա գյուղի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերին («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաներում և Նորավանքի կիրճում: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում: Թվաքանակը Հայաստանում կազմում է 1․000-1․500 առանձնյակ։
Ոչ մարդաշատ օրերին այս կենդանիներին կարելի է հետևել Նորավանքի հանդիպակաց ժայռերի վրա։ Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում, Շատինում և այլ վայրերում գործում են հատուկ դիտակետեր՝ Բեզոարյան այծերին հետևելու համար։
Նորավանք վանական համալիրի տեսահսկող սարքերը ֆիքսել են այծերի մի ամբողջ գերդաստանի՝ վաղ առավոտյան վանքի տարածքում ազատ վազվզելիս։
Մանրամասները տեսանյութում՝